Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ այս ընտրությունների նախաշեմին չի սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր:
Ֆարմանյանի դիտարկմանը, թե Միքայել Մինասյանը բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, և հարցին՝ կարո՞ղ են ընտրություններն այդ առիթը լինել, Միքայել Մինասյանը պատասխանեց. «Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր: Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը: Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, և այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Բացի որ հեռացնելու եմ, պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին, և ապացուցելու եմ աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, դավաճան ու մարդասպան: Երկրորդը, ընտրությունները հնարավորություն են բոլորիս համար ցույց տալու, թե ով ով է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը