Կարծում եմ, որ նախապես մտածված էր Քաղաքացու օրը ապրիլի վերջին շաբաթ օրը տեղափոխելը, որ այն հատուկ նշվի ապրիլի 24-ին: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։
Նրա խոսքով, առնվազն կարելի էր հաշվարկել ու հասկանալ՝ շատ հավանական է, որ այդ օրը կհամընկնի ապրիլի 24-ի հետ։
«Այս դեպքում բորայականության մասին խոսլը լրիվ անիմաստ է, մենք գործ ունենք խմբի հետ, որը անցնում է ամեն բանի վրայով։ Ի վերջո, այս մարդիկ Արցախը հանձնել են, ու մի վայրկյան դրանից վատ չեն զգացել։ Իսկ բարոյականությունը արժեքների ամբողջություն է, դուք եթե նայեք իրենց ամբողջ կենսագրությունը, կտեսնեք, որ բարոյականությունը որևէ կապ չունի դրա հետ»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը