02 04 2021

Իշխան Սաղաթելյանին թույլ չեն տվել 3 օրով բացակայել երկրից

Իշխան Սաղաթելյանին թույլ չեն տվել 3 օրով բացակայել երկրից

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես գիտեք անցած տարվա նոյեմբերից ինձ մեղադրանք են առաջադրել ապօրինի հավաք կազմակերպելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Փորձեցին ինձ ապօրինի կալանավորել ՝ չկարողանալով՝ կիրառեցին այլ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին, դրանով սահմանափակելով իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Կուսակցության քաղաքական գործունեության հետ կապված կարևոր գործ ունեի արտերկրում և դիմել էի ՀՔԾ երկրից 3 օրով բացակայելու թույլտվություն ստանալու համար:

Երեկ ստացել ենք մերժման որոշումը։ Քննիչն իր մերժումը հիմնավորել է բացառապես այն հանգամանքով, թե այլ վայրում գտնվելու ընթացքում գուցե հնարավոր չլինի հսկել իմ ոչ պատշաճ վարքագիծը։

Տպավորություն ունեմ, որ քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել:

Մեկ անգամ ևս արձանագրենք, որ ՀՔԾ-ն ի դեմս Սասուն Խաչատրյանի և իր խամաճիկների շարունակում է կատարել խելագարի ապօրինի հրահանգները և որոշումները՝ դիմելով նոր ապօրինությունների։

Ինչևէ, մեր դեմ նման ճղճիմ միջոցներով իրականացվող հետապնդումը միայն ամրապնդում է պայքարը շարունակելու մեր կամքը օր առաջ ունենալու առանց թուրքի Հայաստան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ