Կոմանդոսի անցած ճանապարհը բոլորի համար պետք է լինի հուշում, որ հայրենիքին ծառայելը պատիվ է։ Այս մասին ապրիլի 2-ին, Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Զինակից ընկերներ ենք եղել, ծանոթացել ենք պատերազմի ժամանակ՝ Շուշիի ազատագրումից հետո։ Որպես զինվորական, որպես հրամանատար՝ ընդունել ենք որպես առաջնորդի։ Իր անցած ճանապարհը բոլորին հուշում է, որ հայրենիքին ծառայելը պետք է լինի պատիվ։ Կոմանդոսն այդ ճանապարհն անցել է փառքով»,- նշեց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը