Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որևէ բան չի փոխվել, մենք մեր առաջիկա պայքարի փուլերի մասին խոսել ենք: Եթե մենք մասնակցենք ընտրություններին, դա չենք դիտարկելու իբրև սովորական և ստանդարտ ընտրություն, դա պետք է լինի այս չարիքի կառավարությանը հեռացնելու ծրագիր՝ ընտրության միջոցով: Այս պահին շուտ է ընտրության մասին խոսելը, մինչև ընտրությունները մենք ունենք ծրագիր, որի մասին կասենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը