«Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել այս համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, Շուշիի տարածքում հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ` արդյոք զինված ուժերի միջոցով զեկուցե՞լ են, արդյոք մեր զինվորականներն այդ մասին մանրամասն տեղեկություններ ունե՞ն»,- ասել է նա լրագրողներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը