13 04 2021

Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի հայտնաբերման հարցը քննարկվում է զինվորականների գծով. Պեսկով

Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի հայտնաբերման հարցը քննարկվում է զինվորականների գծով. Պեսկով

Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման վերաբերյալ հարցը քննարկվում է զինվորականների գծով: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, հայտնում է РИА Новости-ն:

«Զինվորականների միջև իրականացվում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը, և Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվահին այդ հարցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ