Ապրիլի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակին:
Նա ևս մյուս պաշտոնյաների նման խուսափեց լրագրոնղերի հետ շփվել։ իսկ հարցին արդյոք կարծում է, որ պետք է բարեկամություն հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Գրիգորյանը խուսափեց պատասխանել․
«Օրվա խորհրդից ելնելով՝ այսօր որևէ հարցի չեմ պատասխանում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը