02 04 2021

«Քառօրյա պատերազմը» պատերազմ չէր․ Արտակ Դավթյանը հորդորում է հանրագիտարան կարդալ



ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց իրավունքի ուժով ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Դատարանի որոշումը և մեկնաբանությունները իրավաբանների գործն է, և յուրաքանչյուրն իր տեսակետից անում է մեկնաբանություն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է աշխատում այն զինվորականների հետ, որոնք պահանջել են վարչապետի հրաժարականը, նա պատասխանեց. «Շատ լավ եմ աշխատում, որևէ խնդիր  չկա: Կոլեկտիվն աշխատում է և կատարում այն խնդիրները, որոնք դրված են ԳՇ-ի առջև»:

Արտակ Դավթյանը չցանկացավ մեկնաբանել հարցը, թե արդյոք ԳՇ-ի հայտնի հայտարարությունը քաղաքակա՞ն էր, թե ոչ:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյայի դասերին, նա նշեց. «Իհարկե, եթե ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, այս 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար և այլ ժամկետներում: Նախ, մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, երկրորդ, դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»:

Արտակ Դավթյանը ընդգծեց, որ ապրիլյան քառօրյան մարտական գործողություններ էին, դասական գնահատմամբ դա պատերազմ չի կարելի որակել:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ