Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»։ Այս հայտարարությունն արել է Ալիևը, թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում։
Միլլի մեջլիսի «Իմ քայլը» խմբակցության ուսապարկ-պատգամավորներ, ոնց ե՞ք։ Կա՞ք դեռ, գետնը չե՞ք մտել։
ԳՇ գեներալներ, դու՞ք ինչպես եք ձեզ զգում Նիկոլի հետ։ Ապրում եք, սովորականի պես գործի գնալ-գալո՞վ։ Ի՞նչ է եղել, որ։ Նորմալ է։ Արցախը հանձնեցինք, թուրքական աշխարհի դիմաց Սյունիքի դարպասները բացում ենք, ու ինքնագոհ վայելում կյանքը։
2018թ.-ին մերժված նախկինում, նույն Ալիևը հուսահատ ծղրտում էր, իրեն պատեպատ էր տալիս՝ Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչելու համար։ Իսկ այսօր, աշխարհի թուրքալեզու իր բարեկամներին հրավիրում է Սյունյաց աշխարհը ևս թրքացնելու։
Մի շարք հայ օլիգարխնե՛ր, աչքնե՛րդ լույս։ «Բախտը ձեզ ժպտացել է», որովհետև նստած սպասում եք, որ իբր ապագա առևտուրը ձեզ մեծ փողեր է բերելու։ Այ, երբ բերեց, այդ ժամանակ էլ ձեզ պետք է հանել, ու թուրքերին մտցնել աշխարհի հիմարների ցուցակի մեջ։
Հիշե՛նք, թե Արևմտյան Հայաստանում, մեր պապերն ինչպես են կորցրել իրենց հսկայական հարստությունը, և մազապուրծ փախել իրենց իսկ Հայրենիքից։ Իսկ մինչ այդ, ապրում էին թուրքի հետ ու հաջողությամբ հարստանում։
100 տարի է անցել, Հայը չի՛ փոխվել, ու թու՛րքն էլ չի փոխվել։
Այնինչ, դեռ չենք հասցրել հողին հանձնել աշնանային պատերազմում, Հայրենիքի համար զոհված մեր բոլոր տղաների մասունքները։
Հ.Գ.
Կյանք-պատիվ-արժանապատվություն-միտք- գիտակցություն + փող+դավաճանություն=նիկոլիզմ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը