31 03 2021

Ինչի՞ է հանգեցնելու ՀՀ իշխանությունների թուրքական քարոզը. Ռուբեն Մելքոնյան



 

Երբ բախվում ենք իրականությանը այս իշխանությունների պարագայում, ապա խոսել բազմավեկտոր քաղաքականության, Բայդենի հայտարարությունն օգտագործելու և այլնի մասին, ուղղակի անիրականանալի են, միգուցե՝ անտեղի: Yerevan. Today-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Այս իշխանությունների քայլերը որևէ կերպ հայանպաստ չեն: Ինչ վերաբերում է իշխանությունների վեջին քայլերին, հայտարարություններին, դրանք ոչ այնքան խաղաղասիրական ձևակերպումներ են, որքան ապազգային, որովհետև այն ձևակերպումները, որ տալիս են և Փաշինյանը և իշխանական այլ ներկայացուցիչներ, չեն բխում խաղաղասիրության մոտեցումներից, այլ դրանք բխում են ինքնասիրության, արժանապատվության զրոյական մակարդակի վրա հենված և թրքահաճո տրամաբանությունից

Իսկ ինչ վերաբերում է հայկական իշխանությունների քայլերին՝ կարո՞ղ են դրանք վնասել, թե՞ ոչ. շատ իրատեսական է, որ կարող է այս ամենը թուրքական համապատասխան փաթեթավորմամբ ներկայացվի ԱՄՆ-ին և լինի խոչընդոտ: Եթե ամփոփենք, կստացվի, որ Թուրքիան և Հայաստանի իշխանությունները համատեղ պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»: 

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ