31 03 2021

Այս խորհրդարանը պատմության մեջ կմնա Արցախը հանձնող իշխանության խորհրդարան․ Թագուհի Թովմասյան



Այսօրվա խորհրդարանը պատմության մեջ մնալու է ամենախայտառակ էջով, որ մենք Արցախը հանձնող իշխանության խորհրդարան ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այս խորհրդարանը պետք է գնահատական տա՝ Արցախի ապագան ինչպես է պատկերացնում, մենք ինչ ենք հասկանում Արցախ ասելով, և ի վերջո՝ Արցախը տվեցինք, վե՞րջ, թե մենք Արցախի համար դեռ կռիվ ունենք տալու», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ հայտարարության տեքստ են պատրաստել, որն առաջիկայում կդնեն շրջանառության մեջ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ