30 03 2021

Ո՞ւմ շունն է հայկական գելխեղդը. Աղասի Ենոքյան

Ո՞ւմ շունն է հայկական գելխեղդը. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ պատերազմով հայրենիքը հանձնեց Ադրբեջանին, իսկ Թուրքիայի համար տրանսպորտային միջանցքներ է դասավորում և գնում է «խաղաղ համակեցության»՝ փորձելով Ցեղասպանությունը հանել մեր օրակարգից․ Գրառումը՝ ստորև․

 

«Ո՞ւմ շունն է հայկական գելխեղդը

Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը աչքի է ընկնում կարեւորագույն առանձնահատկությամբ․ այն ամեն պահի անկանխատեսելի է։

 

Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ արեւմտյան լոզունգներով եւ իր հարատեւությունը կապում էր Բայդենի հաղթանակի հետ, մյուս կողմից իր գործողություններով նա անխուսափելի դարձրեց Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանին հանձնելու գործը եւ ռուս խաղաղապահների մուտքը։ Միաժամանակ, նա տարօրինակ պատերազմով Հայրենիքը հանձնեց Ադրբեջանին եւ այժմ նույնը շարունակում է առանց պատերազմի։ Թուրքիայի համար տրանսպորտային եւ քաղաքակրթական միջանցքներ է դասավորում եւ գնում է «խաղաղ համակեցության», փորձելով Ցեղասպանությունը հանել մեր օրակարգից։

Այս կետերի զուտ հպանցիկ հիշատակումից կարելի է անել 2 հիմնական հետեւություն․

1․ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արտաքին բազմաթիվ ճնշումների ազդեցության տակ եւ որեւէ քայլ անելիս տեղի է տալիս նրան, ում ճնշումն այդ պահին ամենաուժեղն է։

2․ Սրանով հանդերձ, չի կարելի ասել, թե այդ արտաքին քաղաքականությունը որոշակի ուղղություն չունի։ Ուղղությունն այն է, որ այսպիսի վայրիվերումների հետեւանքով Հայաստանի անվտանգությունը եւ սուբյեկտայնությունը նվազում է նրա ամեն քայլի հետ։

Ամեն դեպքում համոզված կարող ենք ասել, որ գելխեղդ Նիկոլը մեր շունը չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ