Ցանկացած պետությունում այսպիսի պատերազմից հետո, մարդ սուս-փուս դուրս կգար ու կգնար, մենք տարբերվում ենք մյուսներից, մեզ մոտ այդպես չէ: Հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Հեդրիք չէ չեն գնացել, դեռ հոխորտում են, ինչ-որ նոր ծրագրեր են առաջարկում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ բարեկամություն: Պատերազմն ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր և դրա մասին հայտարարում է թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը՝ իրենց ժողովրդին ուղղորդելով, որ պետք է ոչնչացնեն հայերին, վերցնեն Երևանն ու Սյունիքը: Այդ պայմաններում երկրի ղեկավարներն ասում են, որ պետք է ընկերություն անել այս պետությունների հետ, ժամանակներ կային, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս այդ ժամանակներն անցան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը