Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, անդրադառնալով թեմային գրել է․
«ԱԽՔ Գրիգորյան Արմենն ասում է, որ Թուրքիային թշնամի համարելու հարցում մենք պետք է շտկենք մեր մոտեցումները: Գիտենք, որ թուրք Նիկոլն իր դավաճանական բանդայով «շտկել է» իր մոտեցումները Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ: Թուրքի կոշիկները լիզել են ու շտկել են մոտեցումներն իրենց քիրվաների հանդեպ: Իսկ 5000 զոհերի ծնողներն ու հարազատները, հազարավոր հաշմանդամ ու անդամալույծ դարձած տղաները գիտե՞ն, որ թուրքն այլևս թշնամի չէ: Որդեկորույս ծնողները գիտե՞ն, որ թուրք Նիկոլի ոհմակն իրենց որդիների գլուխը կերավ, որ Թուրքիայի հանդեպ մոտեցումները «շտկվեն»: Կապիտուլյանտ ստահակներ, կարո՞ղ եք այդքանն ասել Եռաբլուրում՝ մեր նահատակների ծնողների ներկայությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը