Փաստաբան Անահիտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի տեսակ անհետաքրքիր է դարձել...ուր է էքսպրեսիան...լայվերը չկան, դատարանները չեն շրջափակվում, հուժկու ապացույցներ(գրիչները) չեն ներկայացվում հանրությանը...
Հիշում ե՞ք՝ մի ժամանակ կառավարության զուգարաններից սկսած մինչև ամառանոցի սաունան ցույց էր տալիս...իբր բաց էր և թափանցիկ...
Իր անմիջական հրահանգով(ձայնագրությունները կհիշեք) ապօրինի քրեական մեղադրանքներ առաջադրվեցին ՀՀ երկրորդ Նախագահին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նախկին ՊՆ ղեկավարին... ՍԴ-ն տվյալ նորմը ճանաչեց հակասահմանադրական, որից բխում է, որ քր. գործը օդ է...
....բայց գերագույն գլխավոր դավաճանը լայվ չի մտնում...
Բա խոսա, ինչու՞ ես համեստացել, մի երկու սնայպեռ, ոստիկան կանգնացրու կողքդ ու լայվ մտի...
...բան չունես՞ ասելու, բացատրելու, տիպը՝ ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց ե՞՞՞՞՞ս ե՞՞՞՞մ մեղավորը...էն Դանիբեկյաննա մեղավոր, Սասունը...ու տենց...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը