«Բազմաթիվ են տեղեկությունները, որ երբ ոստիկանները 24-ժամյա ռեժիմով զբաղված էին ընդդիմադիրներին վերահսկելով, ընդդիմադիրների հավաքները ցրելով, ընդդիմադիր տարբեր գործիչների, ակտիվիստների հանդեպ ոչ համարժեք ուժ կիրառելով, նրանք ստացել են նաև լրավճարներ: Միանշանակ սա հստակ ուղերձ է, այս ընթացքում, երբ մենք ահազանգ ստացանք, օրինակ, որ շտապօգնության աշխատողների աշխատավարձերն ուշացել էր, այս ֆոնին գնալ ոստիկանների աշխատավարձերի բարձրացման, սա հստակ ուղերձ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այն ինստիտուտների, որոնք ապահովելու են քարոզարշավային իր անվտանգությունը, աշխատավարձերը բարձրացնել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը