25 03 2021

Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ. Հրանտ Բագրատյան

Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էդմոն Մարուքյանի խնդիրը չի պարպվել։ Մի 2 շաբաթ առաջ ստիպված էի հանրությանը տեղյակ պահել առ այն, որ վարչապետության աթոռին ձգտող սույն անձը հանրությանը սուտ տեղեկատվություններ է ներկայացրել իր կրթության, համալսարաններ ավարտած լինելու, դիպլոմների մասին:

Կասկածներ էի հայտնել. նրբորեն կեղծել էր բարձրագույն (բակալավր) կրթություն ստացած լինելու տեղեկատվությունը։ Այնուհետեւ, ԱԺ կայքում կեղծել էր արտասահմանում անցկացրած մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա կուրսերը՝ ներկայացնելով դրանք բարձրագույն կրթության համատեքստում։ ԷՄ-ն (Էդմոն Մարուքյանը-խմբ) մի «ճարպիկ» տեսաուղերձով ինձ պատասխանել էր, թե ահա տես իմ դիպլոմները։ Խոսքը համոզիչ դարձնելու նպատակով ասել էր, որ ինքն իմ ծննդականը չի տեսել։ Դա չի նշանակում, որ ես չեմ ծնվել։ Մի խոսքով, կատարյալ մայմունություն։

 Հիմա ըստ էության։ Ես չէի ասել, թե նա բարձրագույն կրթության դիպլոմ չունի։ Կասկածել էի, որ այն կեղծ է։ Եվ իրոք, ԱԺ կայքի իր կենսագրականում նա գրել է, որ 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 2002-ին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտը։ Այս ինստիտուտը վաղուց արդեն փակված է։ Էդմոնին հարց ենք ուղղում. այդ ինչպե՞ս ես համ ծառայել, համ սովորել։ Ձեր դասերը նշանակված էին շաբաթ-կիրակի օրերը, պլյուս ամեն մի սեսիայի ժամանակ 1 ամիս արձակուրդ։ Հիմա կամ չես ծառայել, կամ չես սովորել։ Ի՞նչ ես քեզ չհասկացողի տեղ դնում։ Բացատրի։

 Եթե չես բացատրում, ապա քրեորեն հետապնդելի արարք ես կատարել։ Հիմնավոր կասկած կա, որ այդ դիպլոմը գնել ես։ Ուրեմն բարձրագույն կրթություն չունես։ Եթե բակալավրիատ չես ավարտել, ապա ի՞նչպես ես 2007-ին ավարտել ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Եվ հետո, 2006-ին ավարտել ես Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը, իսկ 2010-ին Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Հասկացանք որ ավարտել ես։ Բայց ե՞րբ ես ընդունվել եւ քանի օր կամ շաբաթ (միգուցե ամիս) ես սովորել։ Ինչո՞ւ ես մարդկանց շփոթեցնում, մոլորեցնում։ Առաջիկայում կներկայացնենք նաեւ գրագրությունն ու շփումները այդ բոլոր ուսումնական հաստատությունների, ՀՀ զինված ուժերի հետ։

 p.s. Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնք պետք է հետաքրքրեն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին, ԱԺ Նախագահ Ա.Միրզոյանին եւ ԱԺ էթիկայի հանձնաժողովին։ Այս շուստրին մոլորեցնելով մեր բարի ու համբերատար միամիտ լոռեցիներին քվեներ է ստացել, Երեւան է եկել՝ շարունակելով խաբել այստեղի միամիտներին, նույնիսկ շահել օրվա իշխանությունների ուշադրությունն ու ֆինանսները, եւ հիմա էլ նոր պաշտոնների հավակնություններ է ներկայացնում։ Մի անգրագետ Ենոքավանից արդեն ջնջել է Արցախը, ջնջում է Հայաստանը։ Հիմա սրա հե՞րթն է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ