Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանը ՄԻՊ-Ի վերաբերյալ հարց հնչեցրեց՝ խնդրելով հիմնավոր պատասխան տալ հարցին, թե ինչու է կրճատվել ՄԻՊ-ին ֆինանասավորումը:
«Քաջ հայտնի է, որ հետպատերազմական շրջանում, այդ թվում նաև պատերազմի ընթացքում ՄԻՊ-ը կատարել է բավականին մեծ և տեսանելի աշխատանք, որը շարունակում է կատարել մինչ օրս: Եվ առահասարակ վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, թե որոշակի վերապահումներ կան այս կատարված աշխատանքի վերաբերյալ, մասնավորապես նաև ՄԻՊ-ին կառավարության նիստերին չհրավիրելու հարցի առնչությամբ, բայց կարծում եմ, որ ֆիանանսավորման կրճատման հարցում, նաև կառավարության նիստերին չհրավիրելու հարցում առնվազն պետք է լինի շատ հստակ հիմնավորում:
Փարատեք այն կարծիքը, որ գրասենյակի հարցում չկա որևէ վերապահում»:
Պատգամավորի հարցին կառավարությունից և ոչ ոք չպատասխանեց, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առաջարկեց հարցը գրավոր ձևակերպել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը