23 03 2021

2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, 2017-ին՝ 7 մլն դոլար. Արմեն Եղիազարյան

2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, 2017-ին՝ 7 մլն դոլար. Արմեն Եղիազարյան

Դեռևս տարեսկզբին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2018 թվականին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արմեն Եղիազարյանը` ավելացնելով, որ այս լուրը չարժանացավ ուշադրության, սակայն ինքը կատարել է որոշակի ուսումնասիրություն:

«Կարող եմ հաստատել, որ լուրը և այդ հաշվետվությունն իրականում Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում առկա էին: Համաձայն համաշխարհային բանկի 2019 թվականի հոկտեմբերի հաշվետվության՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, համեմատության համար նշեմ, որ ըստ 2018 թվականի հաշվետվության, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել  7 մլն դոլար»,- ասաց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ այդ առիթով հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ, պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ