«Ես վստահում եմ իմ թիմակիցներին և գիտեմ, որ որևէ վտանգ մեր քաղաքացիներին չի սպառնում: Սյունեցին այս պահին թող իրեն անվտանգ զգա: Ամեն դեպքում այս պահին ստեղծված է ամեն պայման, որ բոլոր մարզերում՝ Սյունիքում և բոլոր տեղերում իրենց ապահով զգան քաղաքացիները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նորընտիր իմքայլական պատգամավոր Էմմա Պալյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ ի՞նչն իրեն թիմում պահեց այն պարագայում, երբ շատ իմքայլականներ խմբակցությունից դուրս եկան՝ հաշվի առնելով պատերազմի հետևանքները, պատգամավորը նշեց. «Թիմից դուրս գալու մասին երբևէ չեմ մտածել, որովհետև ինչ էլ լինի ես մտածում եմ, որ եթե այդ քաղաքական թիմի հետ ես, պետք է լինես մինչև վերջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը