23 03 2021

Իշխանությունները այս նախագիծը կընդունեն, երբ իրենք կնախաձեռնեն․ սա ի՞նչ պարկտիկա է․ Էդմոն Մարուքյան



Մերժվել է այս նախագիծը, բայց վստահ եմ, որ իշխանությունները այս նախագիծը կընդունեն, երբ իրենք կնախաձեռնեն, ոչ թե մենք։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր, որ զինծառայողների չստացված արձակուրդները տրվեն։

«Պատերազմից առաջ երկու անգամ մենք առաջարկել ենք, որ 27 տարին լրացած հետախուզման մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառվի, երկու անգամ ՊՆ-ի հետ ձեր հանձնաժողովը, Պարոն Քոչարյան, մերժել է, մեկ էլ օրերս տեսնեմ, որ դուք ելույթ եք ունենում, ասում եք իշխանությունը համագործակցելով ՊՆ-ի հետ, ՌՈ-ի հետ որոշել է համաներում անի․․․ բա ապրեք, բա  շնորհակալ ենք, բա մի հատ մի տեղ ասեք, որ ԼՀԿ-ն երկու անգամ առաջարկել ա, մերժել եք, սա ինչ պրակտիկա է, պատերազմից  առաջ անեիք, էդ հազարվոր տղները մեզ հետ կլինեին պատերազմի ժամանակ»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ