22 03 2021

Տո այ խելոք, հուլիսին դու էիր ասում, որ «ՍՈՒ-30»-ը մարտական խոցում է արել, դու էիր մտել սելֆի անում․ Շարմազանով



Ակնհայտ է, որ Փաշինյանը սպասարկում է ադրբեջանա-թուրքական տանդեմի շահերը: Այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական ​​կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Այդ մասին է վկայում նրա հերթական հայտարարությունն այն մասին, թե ինչու մենք չպետք է իրար թշնամաբար վերաբերվենք: Դա ասում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, որի գործողությունների արդյունքում մեր մարդկային կորուստները գերազանցեցին 5000-ը՝  չհաշված տարածքային ահռելի կորուստները: Աբսուրդն այն է, որ Փաշինյանն ասում է, որ զոհերը նրա համար էին, որ մենք չասենք, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ: Նրանք, ովքեր նրան աղ ու հացով են դիմավորում, պետք է հասկանան, որ դիմավորում են մի մարդու, ով սպասարկում է Ալիեւի եւ Էրդողանի շահերը: Եթե ​​ոչ, ապա ինչու՞ Նիկոլը չի ​​արձագանքում Ալիեւի հարձակումներին: Պատմությունը կրկնվում է, ինչպես դա եղավ 100 տարի առաջ, երբ մենք կորցրեցինք Կարսը»,- ասաց Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ