Եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, որևէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղհասարակության, թե՛ հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգն ամենահարմարը չէ ՀՀ-ի համար։ Մեզ նման երկրի համար, կարծում եմ, որ ավելի ճիշտ և քաղաքական բանավեճի կայացմանն ավելի նպաստող է, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ, և այս մասով քննարկումները շարունակում ենք»,-նշեց նա՝ հավելելով, որ նոսր ԸՕ-ն տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը