22 03 2021

Մեզ սպասում է Հայրենիքի փրկության ավելի կարևոր ու ավելի վճռական փուլ․ Արսեն Բաբայան

Մեզ սպասում է Հայրենիքի փրկության ավելի կարևոր ու ավելի վճռական փուլ․ Արսեն Բաբայան

Այսօր ժամը 12:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կշարունակվի իմ նկատմամբ թուրքական իշխանության հայկական պարագլխի սանձազերծած քաղաքական հետապնդման դատաքննությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդ անդամ Արսեն Բաբայանը:

 

«Վաղուց է հաստատվել, որ քրեական շղարշով պատված այս կարծր քաղաքական հետապնդումը սրանք ձախողել են և շուտով բոլորս ականատեսն ենք լինելու նաև 1,5 տարի իմ նկատմամբ ամենատարբեր հետապնդումների համար սրանց պատասխանատվությանը:

Շուրջ 1,5 տարի առաջ, երբ սրանք ինձ առաջարկեցին սուտ ցուցմունք տալ և ազատ արձակվել, բացատրեցի հստակ, որ չի լինելու: Որ նստելուց իրենք են սարսափում ու հանուն չնստելու նույնիսկ իրենց սեփական ծնողների դեմ կեղծ ցուցմունքներ կտան:

 

Այդ ողջ ժամանակահատվածում անդադար խոսել եմ այն մասին, որ սրանք սահմանադրական դատարանի կազմալուծմամբ Արցախը հանձնելու թուրքական ծրագիրն են իրագործում:

Մեզ սպասում է Հայրենիքի փրկության ավելի կարևոր ու ավելի վճռական փուլ:

Մենք պարտավոր ենք փրկվել: Մենք թուրքին հանձնելու Հայրենիք չունենք: Մենք կորցնելու պետականություն չունենք»,- գրել է Բաբայանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ