Ազգային ժողովի արտահերթ նիստին անկախ պատգամավոր, «Իմ քայլը» լքած Թագուհի Թովմասյանը դիմեց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, որն այդ ժամանակ դահլիճում չէր։ «Լավ կլիներ՝ պարոն Քոչարյանը դահլիճում լիներ, այնուամենայնիվ, հուսամ, կլսի։ Պարոն Քոչարյան, մյուս անգամ, երբ ես ելույթ կունենամ, ես ձեզ հորդորում եմ և խնդրում, իմ ավագ գործընկերն եք, որևէ անգամ, որևէ առիթով չփորձեք խոչընդոտել, տեղից ռեպլիկներ անել, երբ ես խոսում եմ»,– ասաց նա։ Նշենք, որ Թագուհի Թովմասյանի նախորդ ելույթին ժամանակ, երբ վերջինն ասում էր, թե իր մոտ տպավորություն է՝ Հայաստանի իշխանությունները մոռացել են Արցախի մասին, Քոչարյանը տեղից ռեպլիկ արեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը