19 03 2021

Արցախի հարցը մեր օրակագից կարծես թե դուրս է եկել․ տպավորություն է՝ հանձնեցինք․ պրծանք․ «Իմ քայլը» լքած պատգամավոր



Ես և իմ գործընկեր, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը նոր ենք վերադարձել Արցախից  և որոշել ենք Սոֆյա Հովսեփյանի հետ՝ ոչ իր իրավաբանական ձևակերպմամբ  ստեղծել «Արցախ» նախաձեռնությունը: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը

«Մենք պատրաստվում ենք լինել թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում Արցախի ձայնը, քանի որ մենք մինչև հիմա Արցախի հետ բարեկամական խմբի ֆորմատ ունենք և այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք,  որովհետև հատկապես պատերազմից հետո, եթե պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխիքը, հիմա կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և Գեղարքունիքում և Սյունիքում  մենք մեր մաշկի վրա զգում ենք, թե թշնամուն քանի կիլոմետր հեռու էր պահում  Արցախը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ