18 03 2021

Արտակ Դավթյանը կդառնա՞ Քոչարյան Անդոն․ Politik.am

Արտակ Դավթյանը կդառնա՞ Քոչարյան Անդոն․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը կրկին վերադարձել է իր ԳՇ պետի աշխատանքային պարտականություններին: Այս մասին հայտնի դարձավ առավոտյան, երբ դատարանը հրապարակեց Գասպարյանի հայցին առնչվող առաջին որոշումը:

Հիշեցնենք, որ դատարանը երեկ կայացրեց Օնիկ Գասպարյանի հայցով առաջին որոշումը։

ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ Մհեր Պետրոսյանի, մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։ Վճռում մասնավորապես ասված է․«Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»։

Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ։

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը լույսի արագությամբ հերթական հակասահմանադրական մեկնաբանությունը «մոգոնեց» եւ դրեց շրջանառության մեջ։ Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում ասվում է ․ «...Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։ Ինչ խոսք, անեկդոտային իրավիճակ է, սակայն իրականում սա նաեւշատ լուրջ հարց է եւ իրավական եւ քաղաքական առումով։ Քաղաքական մասով՝ Ստեփան Գալսյանը, որպես ժամանակավցոր պաշտոնակատար, իհարկե խաղից դուրս է, եւ հիմա ինչպես ֆուտբոլային լեզվով են ասում՝ «գնդակը Արտակ Դավթյանի դաշտում է»։

Արտակ Դավթյանն, ըստ ամենայնի, ընտրության կամ մանեւրելու քիչ տարբերակ ունի: Մի դեպքում նա  մի կողմ է դնում սպայի պատիվը, բանակի հեղինակությունը եւ «թելվում է» պարտության սիմվոլ կապիտուլյանտի «թելով» եւ համաձայնում դառնալ Նիկոլ Փաշինյանի սրտի ԶՈՒ ԳՇ պետը՝ ամեն գնով, նույնիսկ օրենքի եւ Սահմանադրության խախտումներով ու դրանով նմանվում անհայրենիք ու ապազգային մանկուրտների խմբին, որոնք հանուն աթոռի պատրաստ են ամեն բանի, ընդհուպ մինչեւ Մեհրիբան Ալիեւայի գրառումների տակ «սրտաճմլիկ» մեկնաբանությունների, ու դառնում յուրատեսակ Քոչարյան Անդոն, ով Վազգեն Սարգսյանի սպանությունից րոպեներ անց իր խմբակի հետ փորձում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանից պաշտոններ կորզել՝ լռության դիմաց: Մյուս դեպքում, ցույց է տալիս, որ արժանապատվություն ունեցող հայ սպա է, ում համար թանկ է ազգը, հայրենիքը, բանակը եւ պատիվը, հատկապես՝ սպայի պատիվը եւ բարոյական դաս է տալիս բոլոր «անդրանիկ քոչարյաններին», որոնք այժմ կանգնած են իշխանության ներսում եւ պատրաստ են անգամ անցնել սեփական ընկերոջ դիակի վրայով։

Առաջին ճանապարհը ընտերլու դեպքում Արտակ Դավթյանն իր և իր սերունդների համար հավերժ պիտակ է վաստակում, իսկ երկրորդ ճանապարհը սկզբում դժվար կլինի, իսկ հետո պատմությունը կգնահատի իր սկզբունքային դիրքորոշումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ