Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանի կամ Հովհաննես Ազոյանի հետ, անգամ նույն օդը շնչելը՝ ստորացուցիչ է և վիրավորական։
Այն, որ դեռևս 2018 թվականին ասում էի, որ այս հեղաշրջումը կատարվել է ադրբեջանական փողերով ու պաշտպանելու է ադրբեջանական շահերը, և շատերը ուղղակի լուրջ չէին ընդունում՝ դա դեռ մի կողմ...
Սակայն հիմա, երբ այս իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝
- ադրբեջանին է հանձնվել մեր Հայրենիքի զգալի մասը,
- Հայրենիքը վաճառելու ընթացքում տրվել է մոտ 10 000 անմեղ զոհ։
- տրվել է 5 000 ավելի զոհ՝ «պինցետով հանելու և արաղով ախտահանելու» պատճառով։
- հիմնովին քայքայվել է մեր Հայրենիքի տնտեսությունը, այնպես, որ հեքիաթային է թվում նրա վերականգնումը...
- մեր Հայրենիքի բյուջեից կողոպտվել, թալանվել և լափվել են միլիոնավոր դոլլարներ...
- պետական պարտքը, այսինքն յուրաքանչյուրիս պարտքը ավելացվել է մոտ 2 անգամ...
- «ատելության խոսքը» ակտիվ ներկայացվում է որպես խոսքի ազատություն...
- տատիկները, գրկած իրենց թոռնիկներին ամենավերջին հայհոյանքներն են գրում համացանցում...
- սուտը դարձել է նորմա և բոլորը ստում են՝ հեռուստացույցով... իշխանավորները... պատգամավորները... ոստիկանությունը... և ամենաշատը՝ ՎԱՐՉԱՊԵՏԸ...
- ամեն բան արվում է ադրբեջանցիներին դուր գալու համար, ընդ որում Հայրենիքը ոչնչացնելու գնով...
Ինձ համար յուրահատուկ զարմանալի է այն «մարդկանց» հոգեբանությունը, ով դեռ սատարում է այս իշխանություններին։ Այդ «մարդիկ» կամ ուղղակի՝
- այնքան անուղեղ են, որ չեն կարողանում ընկալել հասարակ տրյուիզմներ կամ աքսիոմատիկ դրույթներ, ինչպիսին է 2+2=4...
- այնքան չար ու նախանձ են, որ բավականություն է ստանում քանդելուց, փշրելուց, ոչնչացնելուց և ուրախանում են երբ ինչ-որ վատ բան է պատահում կամայական մարդու հետ...
- այնքան մորթապաշտ են, որ Հայրենիքը՝ իրենք էլ մեծ հաճույքով կվաճառեին թուրքին... իմ երեխայի մահվան գնով...
Կարող եմ շարունակել թվել, սակայն այդ դեպքում կսկսեմ ինձ չհարգել՝ ոչ նորմատիվ, բայց տրամաբանորեն հիմնավորված լեքսիկա օգտագործելու համար...
ՈւՂՂԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈւՄ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է ԱՅԴ «ՄԱՐԴԿԱՆՑ» ՀԵՏ՝
- ՊԱՏԿԱՆԵԼ ՆՈւՅՆ ԱԶԳՈւԹՅԱՆԸ...
- ՔԱՅԼԵԼ ՆՈւՅՆ ՀՈՂԻ ՎՐԱ...
- ՇՆՉԵԼ ՆՈւՅՆ ՕԴԸ...
- ԿՈՉՎԵԼ ՄԱՐԴ...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը