Politik.am-ը գրում է․ Արցախում 2020 թվականին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեծ շուքով գնաց այնտեղ և հիմնեց կուսակցություն: Բաբայանն ընտրություններից առաջ և դրանց ընթացքում շռայլ խոստումներ էր տալիս արցախցիներին, վստահեցնում, որ միայն նրանց անվտանգության և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելու համար է սկսել մասնակցել քաղաքական գործընթացներին: Այդ օրերին էլ շատերը գրում էին, որ Սամվել Բաբայանի միակ հետաքրքրությունը փողն է ու նա թքած ունի արցախցիների հետաքրքրությունների վրա: Այն ժամանակ քչերն էին հավատում այս պնդումներին ու ստացվեց այնպես, որ Սամվել Բաբայանի քաղքական ուժը դարձավ Ազգային Ժողովում մեծությամբ երկրորդը, իսկ ինքն անձամբ դարձավ Արցախի ԱԽՔ:
Պատերազմի ընթաքում միայն մեկ անգամ է հանրությունը տեսել Սամվել Բաբայանին և այն էլ առաջին օրը մամուլի ասուլիս տալիս: Դրանից հետո որևէ մեկն իր ձանը չի լսել, իսկ պատերազմի ավարտից մեկ շաբաթ առաջ նա հեռացել է Արցախից և մինչև այսօր չի փորձում վերադառնալ ու պատասխաններ տալ այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն և քվեարկել են իր ղեկավարած քաղաքական ուժի օգտին: Սամվել Բաբայանը ճոխ կյանքով ապրում է Երևանում և շրջում գերթակարժեք մեքենաներով, իսկ Արցախում իր գործերը կառավարում է Գագիկ Բաղունցի միջոցով, ով պարբերաբար գալիս է Երևան և հրահանգներ է ստանում:
Արցախում վատ են վերաբերվում Սամվել Բաբայանի անհետացմանը և կարծում են, որ նա փախել է: Հիմա շատ ավելի հիմնավոր են դարձել այն պնդումները, ըստ որի Սամվել Բաբայանը ՌԴ իշխանությունների սև ցուցակում է հայտնվել ու բնական է , որ հիմա, երբ Արցախում դրության տերը ռուս խաղաղապահներն են, Սամվել Բաբայանը պետք է օր առաջ հեռանար այնտեղից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը