15 03 2021

Կառավարությունը պետք է հիմնադրամի ողջ գումարը հետ փոխանցի․ այլ ճիշտ տարբերակ չեմ տեսնում․ Վարդանյան



Այսօրվա նիստի ընթացքում պետք է որոշեն, որ Համահայկական հիմնադրամի գումարները հետ փոխանցեն կառավարությունից, ողջ 107 միլիոն դոլարը։ Չեմ տեսնում այլ ճիշտ տարբերակ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, անդրադառնալով վերջին շրջանում հիմնադրամի շուրջ ծագած սկանդալին։

Նրա խոսքով, դեռևս 2018 թվականին իր անձի նկատմամբ շինծու գործ էին հարուցել, որպեսզի փակվեր հիմնադրամը, և գումարները փոխանցվեր Աննա Հակոբյանի բացած հիմնադրամին, սակայն սփյուռքը դա թույլ չտվեց։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ