«Ես չեմ ցանկանա, որ մենք, նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ ձևով քննարկման առարկա չդարձնենք:
Կարող է լինել հնարավորություն, որ խորհրդարանական ուժերի միջև լինի կոնսենսուս, բայց դա պետք է նաև փնտրել դրսում: Ամեն դեպքում հիմա մենք ամեն ինչ անում ենք, ամեն ջանք գործադրում ենք, որ էդ կոնսենսուսը լինի՝ և՛ այստեղ և՛ այնտեղ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը