Ռազմական դրությունը հանելու առաջարկությամբ առաջին հերթին ցանկանում էինք թոթափել երկրում առկա լարվածությունը, բայց իշխանությունները կրկին այդ լարվածությունը պահպանեցին՝ մերժելով առաջարկը. Եթե այսպես շարունակեն լարվածությունը գնալով ավելանալու է: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Դիտարկմանը, թե Բաղրամյան պողոտան փակելը խախտում է մարդկանց իրավունքները, Աբովյանը նկատեց. «Ինչու չեն խոսում Շուռնուխում ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարումից: Կամ ինչու չեն խոսում, որ ՀՀ քաղաքացին Գորիսով գնում է եւ տեսնում է թուրքա-ադրբեջանական զորքերի ներկայացուցիչների»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը