Արմեն Սարգսյանը վարվեց ինչպես Պիղատոսը, և սա ամենադառը իրականությունն է։ Խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Իրավական տեսակետից սա ընթացք ունեցող գործողություն է, բայց այս լարված իրավիճակում այն չի կարող հանգուցալուծում տալ։ Այս դիմումը նախ պետք է ՍԴ-ում քննարկվի՝ աշխատանքային կարգով, ապա պետք է օրենքի դրույթը կասեցվի...։ Եվ այն, ինչ անում է Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին, պետությանը տանում է բացահայտ անկման։ Խնդիրն այն է, որ ԶՈւ ԳՇ-ն՝ որպես ԶՈւ ղեկավար մարմին, միակ լեգիտիմ ինստիտուտն է, որը երաշխավորում է ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու պաշտպանությունը»,- նկատեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը