09 03 2021

Հայաստանում Ռուսաստանի գործոնից բացի, 42 տոկոսով վստահում են նաև Չինաստանի դերին

Հայաստանում Ռուսաստանի գործոնից բացի, 42 տոկոսով վստահում են նաև Չինաստանի դերին

Հայաստանում Ռուսատանի գործոնից զատ, 42 տոկոսով վստահում են նաև Չինաստանի դերին։ Նման արդյունքներ են արձանագրվել «Գելլափ»-ի՝ նախորդ տարեվերջին իրականացրած հարցումների արդյունքում: Նմանատիպ հարցումներ արվում են գերտերությունների արտաքին քաղաքականության հանդեպ աշխարհի գնահատականը հասկանալու համար:

Հետաքրքրական է, որ հայ հանրության 21 տոկոսի գնահատմամբ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ունի կայունացնող դեր, իսկ 62 տոկոսը հակառակ կարծիքի է։

Այս ցուցանիշները, իրականում հետաքրքիր պատկեր են ներկայացնում, մասնավորապես այն, որ վերջին երեք ատրիների ընթացքում այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը չի արտացոլում հանրության տրամադրությունը:

Այսպես, չնայած հակառուսական քարոզչությամբ իշխանության եկած, իսկ իշխանության եղած ժամանակ էլ նույն քարոզչության պայմաններում, հասարակութան ստվար մասը շարունակում է արտաքին աշխարհում հույսերը կապել հենց Ռուսաստանի հետ՝  նրան համարելով դաշնակից և գործընկեր: Այս հանգամանքը հատկապես շեշտվեց և ընդգծվեց պատերազմի օրերին և հետպատերազմյան Հայաստանում:

Հայ-չինական հարաբերություններն այս իշխանության օրոք ոչ միայն չզարգացան, չնայած ամեն պատեհ առիթով այդ մասին էր խոսվում, այլ Փաշինյանի կառավարությունը հասցրեց նեղացնել մեզ համար կարևոր նշանակություն ունեցող երկրին՝ ներգրավվելով հակաչինական ալյանսում: Այլ կերպ ասած, Հայստանն ուղղակիորեն հայտնվեց չին-ամերիկյան բախման կետում, այն դեպքում, երբ կարող էր պարզապես չեզոքություն պահպանել: Մյուս կարևոր հանգամանքը, որ Հայաստանն այդպես էլ մաս չդարձավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որում ի դեպ, շատ ակտիվորեն ներգրավված են Ադրբեջանն ու Թուրքիան:

Չնայած վերը նշված հանգամանքերին, Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրային կարևորագույն գործընկերը, մասնավորապես 2020 թվականին դեպի Չինաստան արտահանումը կազմել է 290 մլն դոլար (11․4 տոկոս):

Իսկ ինչ վերաբերում է արցախյան պատերազմին Չինաստանի դիրքավորմանը, ընդհանուր գնահատմամբ, կարող ենք ասել, որ Չինաստանը հանդես եկավ ընդգծված չեզոքությամբ՝ կոչեր հղելով երկու կողմերին էլ։ Այս չեզոքությունը մեծ մասամբ նաև հայկական կողմի անգործության արդյունք էր: Այս համատեքստում պետք է նկատի ունենալ նաև, օրինակ, մեր հարևան Վրաստանի կասկածելի վարքագիծը:

Կարելի է նաև եզրակացնել, որ Չինաստանի հանրային դիվանագիտության գործիքները Հայաստանում բավականին արդյունավետ են գործել:

Ամեն դեպքում, Հայաստանում որոշում կայացնողները պետք է հստակ գիտակցեն, որ երբ ինքնուրույն չեն զարգացնում գերտերություն հանդիսացող Չինաստանի հետ հարաբերությունները, ապա դրանով ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար։

Չնայած դրան, հասարակության գրեթե կեսը, մոտ 42 տոկոսը, կարևորում է Չինաստանի դերն ու նշանակությունը որպես գերտերություն, ասել է, թե ավելի լավ է պատկերացնում տարածաշրջանն ու Հայաստանի շահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ