09 03 2021

Մոսկվայում հայ համայնքի ու Զարեհ Սինանյանի հանդիպումը լարված մթնոլորտում է անցել

Մոսկվայում հայ համայնքի ու Զարեհ Սինանյանի հանդիպումը լարված մթնոլորտում է անցել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անցել է բավական լարված մթնոլորտում։

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում այդ հանդիպումից տեղադրել է մի քանի տեսանյութ։  Դատելով այդ տեսանյութերից՝ հանդիպմանը ներկա ռուսաստանահայերը դժգոհ են սփյուռքի հանդեպ ՀՀ Կառավարության վերաբերմունքից։

«Մենզ զբաղված եք, մենք ազատ նստած չենք սպասում, թե երբ դուք կգաք, կասեք՝ եկեք հանդիպենք, մի բան անենք, թեյ ու սուրճ խմենք ու մեր տներով գնանք։ Մեր գործը նրանում է, որ գալիս ենք դուռը ծեծում ենք, մեզ լավ չեն ընդունում, հաջորդ օրն էլի գալիս ենք, էլի լավ չեն ընդունում։ Դուք ամբողջ պետության տեղը չեք կարող խոսել, որովհետեւ այստեղ Դուք որեւէ հարց չեք լուծում, փաստացի Ձեզնից կախված հարց չկա»,– դիմելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, ասաց ռուսաստանաբնակ հայը։

Ինչ-որ պահի Զարեհ Սինանյանի եւ հայ համայնքի ներկայացուցչի միջեւ խոսակցությունը թեժացել եւ վերածվել է լեզվակռվի։

Նշենք, որ Մոսկվայի հայ համայնքի հետ Զարեհ Սինանյանի  հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1–ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ