09 03 2021

Բանակը չի ենթարկվելու Նիկոլ Փաշինյանին, մնալու է իր տեղում. Վազգեն Մանուկյան



Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, քանի որ և օրեցօր ժողովրդի անվստահությունն է ավելանում, և նրա հրաժարականը պահանջող կառույցների թիվը: Այս մասին մարտի 9-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Անդրադառնալով նրան, որ այսօր վերջին օրն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչպետի միջնորդության հարցով կարող է դիմել ՍԴ, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այսօր կարեւոր է, թե մինչեւ ժամը 6-ը նախագահը կբողոքարկի ՍԴ, թե ոչ, եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ինչ քայլեր կանի: Մի բանում ես համոզված եմ, որ բանակը չի նահանջելու: Այսինքն եթե հրամանագիր լինի Նիկոլ Փաշինյանի կողմից, որ հանում է աշխատանքից, ես համոզված եմ, որ բանակը չի ենթարկվի: Մնալու են իրենց տեղերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ