Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենք ունեն սցենարներ և գնում են առաջ, իսկ վաղն ըստ իրավիճակի կորոշեն իրենց քայլերը։ «Իշխանության հետ խոսելու մեկ օրակարգ կա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների կոչերին, եթե ինքն ուզում է արտահերթ ընտրություններ, չնայած իմ կարծիքով չի ուզում, դա ընդամենը բլեֆ է, նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժումը» գտնվում է իր վերելքի վրա, նա կրկին ուզում է փոխել օրակարգը, և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ։ Եթե ինքն անկեղծ է, հենց հիմա թող գա Ազգային ժողով, հրաժարական տա և լինեն արտահերթ ընտրություններ»,–ասաց նա և նշեց, որ «Իմ քայլը» խորհդարանական ֆրակցիան պարզապես գերի է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը