05 03 2021

Նիկոլը նշանակում է, հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյան

Նիկոլը նշանակում է, հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի: Այդպիսի օր չկա, որ մի քանի հոգու չնշանակի: Ինքը նշանակում է, հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում: Նորից դեսուդեն են ընկնում, ինչ որ անհայտ մարդկանց գտնում, նշանակում, հաջորդ օրը մեկ այլ խումբ է հրաժարական տալիս: Ու այսպես շարունակ:

Եվ սա, ըստ կապիտուլյանտների՝ կոչվում է պետություն, իրենք էլ իրենց դրել են կառավարության տեղ...

Նույնը կատարվում է նաև ավելի ցածր օղակներում: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ճամփա գնալ: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ներվեր քայքայել, ոչ ոք չի ցանկանում օրեցոր ակնհայտ դարձող դավաճանական նավի անձնակազմում լինել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ