05 03 2021

Ո՞վ է սրանց թույլ տվել այսպիսի կեցվածք և լկտիություն դրսևորելու, իհարկե, մենք բոլորս. Տիգրան Աբրահամյան

Ո՞վ է սրանց թույլ տվել այսպիսի կեցվածք և լկտիություն դրսևորելու, իհարկե, մենք բոլորս. Տիգրան Աբրահամյան

Հասել ենք մի կետի, երբ իշխանությունը ներկայացնող ամենատարբեր կալիբրի դեմքերը, հպարտությամբ խոսում են Արցախը հանձնելու, ադրբեջանցիների, թուրքերի հետ բարեկամության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

 «Նրանք համարում են, որ դրանով «երկիրն են փրկում» կամ նոր պատերազմ կանխում։ Ի դեպ, դա հանրության որոշ շրջանակներ ընդունելի են համարում, սա է ողջ դժբախտությունը։

 Ո՞վ է սրանց թույլ տվել այսպիսի կեցվածք և լկտիություն դրսևորելու, իհարկե, մենք բոլորս։

 Սրանց հետ դեռ որոշ ուժեր էլ հանդիպում են, բանակցում, օրակարգ քննարկում։ Այս ամենով միայն սրանց քաղաքական կյանքն է երկարեցվում։

 Անդրանիկ Քոչարյանը հավաքական կերպար է՝ հանրությանը հիշեցնելու իր նմաններին ասպարեզից քշելու և իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին»,- գրել է Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ