03 03 2021

Թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել․ Գորիսի փոխքաղաքապետ

Թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից ադրբեջանական կողմն սկսել է խրամատներ փորել ու ամրապնդել GPS-ով գծված սահմանները։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հայե՜ր, ուշքի եկեք…

 

Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։

Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի։

Ցավոք իշխանությունը տարված է ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իր թիմի փրկությամբ հայ ժողովրդի արյան ու հայրենիքի հաշվին… Դրա վառ ապացույցն են «մարդահավաք» հանրահավաքները, գործից անտեղյակ և տարրական գրագիտությունից հեռու մարդկանց պաշտոններ «նվիրաբերելը», սեփական թիմակիցների կաշառքն ու թալանը կոծկելը… Էլ ո՞րն ասեմ…

Հայե՜ր, ուշքի եկեք…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ