03 03 2021

Բանակի ղեկավարությունն ասաց, որ չի ենթարկվի անօրինական կարգադրությունների. Վազգեն Մանուկյան



Դրսի ուժերը կարողացան գրավել Հայաստանը՝ օգտվելով քաղաքացիների արդար մղումներից, իսկ եթե երկիրդ գրավված է, պայքարի բոլոր միջոցները ընդունելի են: Այս մասին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով Մարտի մեկի Փաշինյանի հանրահավաքը ցույց տվեց, որ ժողովուրդն այլև իր կողքին չէ, այսինքն նա կորցրել է նաև այդ հենարանը:

Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին լինելու են նաև մարզերում, քանի որ այնտեղ կտրված են իրականությունից, չեն տեսնում ինչ է կատարվում, միայն պետական հեռուստաընկերությւններ են նայում, իսկ շաբաթ օրը կլինի մեծ հանրահավաք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ