Հայաստանի վարչապետը պետք է հիմնավորի իր այն հայտարարությունը, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գործել է հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ դիմելով կառավարության ղեկավարին:
«Բացի այդ, դուք գեներալներին անվանել եք ձեր զինակիցներ: Եթե այդպես է, ապա մտադրիր չեք արդյոք դուք գնալ Գլխավոր շտաբ եւ զրուցել գեներալների հետ, որպեսզի հասկանաք, թե ինչու են մի քանի տասնյակ հրամանատարներ դեմ հանդես եկել իրենց գերագույն հրամանատարին»,- հարցրեց Մարուքյանը:
Մարուքյանին պատասխանեց ոչ թե Փաշինյանը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Չեմ կարծում, որ հարցը պարզաբանումների կարիք ունի: Վարչապետը բացատրություններ է տվել այնքան, որքան նպատակահարմար է համարել: Եթե լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն ծագի, դրանք կարող են տրվել»,- ասաց փոխվարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը