Արդյո՞ք ձեր կառավարությունն, իշխանությունն ապահովվում է Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետևյալ դրույթների կենսագործումը՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, և եթե ապահովվում եք, ապա ինչպե՞ս եք ապահովվում ՀՀ Սահմանադրության նախաբանով ամրագրված քաղաքացիական համերաշխությունը Հայաստանում. ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարցով դիմեց Նիկոլ Փաշինյանին:
Պատգամավորն ընդգծեց, որ հարցը ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, և ավելացրեց, որ հռետորական հարց է ցանկանում հնչեցնել Փաշինյանին. «Պարո՛ն վարչապետ, մեղքի զգացում ունե՞ք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված մեր հազարավոր զինվորականների, հայրենակիցների, Արցախի Հանրապետության 70 տոկոս տարածքների կորստի համար, խղճի խայթ զգո՞ւմ եք և, ի վերջո, ցավ ապրո՞ւմ եք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը