03 03 2021

Լավ ա ԲԴԽ նախագահին չեն հարցնում՝ ե՞րբ ա կնքվել քո մորքուրի մարդը․ ԱԺ Պատգամավոր



«Ազգային ժողովը մոռացել ա՝ ինչի համար ա հավաքվել ստեղ։ Այսինքն, ամբողջ ազգային ժողովը չէ, իրանցաքայլականները։ Իրենք շեղվել են օրակարգից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նա դժգոհություն հայտնեց, որ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացնելիս, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին իմքայլական պատգամավորները տալիս էին քննվող հարցի հետ բոլորովին առնչություն չունեցող հարցեր։ «Լավ ա ԲԴԽ նախագահին չեն հարցնում՝ երբ ա կնքվել քո մորքուրի մարդը․ ի՞նչ կապ ունի դա վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ։ Պատգամավորներ կան, որ վկայականը կորցնեն երեք օր, չեն իմանա ինչ են աշխատում, հիմա իրենք իրենց թույլ են տալիս ԲԴԽ նախագահին տալ մասնագիտական հարցեր։ Սրանով իրենք միջամտում են արդարադատությանը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։ «Նիկոլ Փաշինյանը, էդ ապիկարը, իր ելույթի մեջ որ ակնարկ արեց, դժգոհություն հայտնեց ԲԴԽ-ին, դրա համար ոգևորվել են սրանք։ Հլը տեսեք Նիկոլի ցինիզմն ուր ա հասնում։ Չեմ ուզում կոպիտ արտահայտություն անել, ասել՝ «քսի ա տալիս», բայց իր պատգամավորներին լարում ա ԲԴԽ նախագահի դեմ»,- հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ