03 03 2021

Խնդրում եմ չշփոթել․ պարտավոր չեմ պատասխանել քաղաքական հարցերին․ ԲԴԽ նախագահը՝ իմքայլականին



ՀՀ Ազգային ժողովը շարունակում է  քննարկել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:

«Տեղեկացնեմ ձեզ, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը, բարձրագույն դատական խորհուրդը և դատական իշխանությունը հաշվետու չեն Ազգային ժողովին: Հետևաբար, ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերին: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերււմ են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ Ազգային ժողով: Խնդրում եմ չշփոթել, որ սա գլխավոր դատախազի կամ ՄԻՊ տարեկան զեկույց չէ: Այնպիսի տպավորություն է ինձ մոտ ստեղծվել, որ դուք ինձ տալիս եք երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցադրումները, որոնք որ ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը»,- նշեց Վարդազարյանը  ի պատախսան իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին։

Նա նաև ավելացրեց, որ թեև երեկ համբերատար պատասխանել է հարցադրումներին, բայց այսօր չի պատրաստվում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ