27 06 2022

Իրականում այդ ձայնագրությունը փաստեց, որ Հայաստանում ամեն ինչ վզին դնովի է․ Հովհաննես Հարությունյան



«Ո՞նց կարա ԲԴԽ նախագահն այդ բառապաշարով խոսի, ինքը գոմից դուրս եկած ա, ուղղակի պետք է կապեին գոմում, որ դուրս չգար այդ գոմից։ Իրականում այդ ձայնագրությունը շատ բան փաստեց, որ Հայաստանում չկա իրավական, դատական համակարգ, ամեն ինչ զանգովի է, ամեն ինչ վզին դնովի է, բայց ուզում եմ հատուկ անդրադառնալ Ջհանգիրյանի խոսքերի վերջին հատվածին, որտեղ սարսափահար երկրորդ նախագահից էր խոսում։ Իրականում ճիշտ է անում Ջհանգիրյանը, որ սարսափում է երկրորդ նախագահից ու ես վստահեցնում եմ, որ գալուէ  Ջհանգիրյանի և ջհանգիրյանմանների վերջը  ու էդ գոմից փախած տեսակը վերանալու է հանրային կյանքից»,-այս մասին ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության նախագահ Հովհաննես Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ