Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խաբել հանրությանը։
Factor․am-ի հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ի պատասխան լրագրողի հարցին, թե որտեղից վարչապետին և կառավարությանը տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը ճնշել է բանակի ղեկավարությանը, պատասխանեց․
«Ես չգիտեմ, թե իշխանություններին որտեղից նման տեղեկություն բայց վստահ կարող եմ ասել, որ տեղեկությունը հաստատ է»։
Լրագրողի դիտարկմանը հանրությունը ինչով պետք է վստահ լինի, Հակոբյանը նշեց․ «Հանրությունը պետք է վստահ լինի, որովհետև մինչ օրս վարչապետը երբեք չի խաբել հանրությանը։ Այսինքն կասկաելու առիթ հանրությունը չպետք է ունենա»։
Իսկ թե հիմքերը որն են, որ Օնիկ Գասպարանը և Սերժ Սարգսյանը համագործակցում են, պատգամավորը վստահաբար նշեց, որ կան հիմքեր, սակայն չնշեց թե որոնք են դրանք, ուղղորդելով Փաշինյանի խոսնակին հարցեր ուղղել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը