01 03 2021

Նոյեմբերի վերջին Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, ինչո՞ւ չընդունեցին. Թագուհի Թովմասյան



«Ես չեմ հասկանում այն ձևակերպումը, երբ ասում են՝ բանակը հեղաշրջման փորձ է արել։ Ինչպե՞ս է դրսևորվել այդ փորձը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ըստ նրա՝ Զինված ուժերի ԳՇ հայտարարությունը ռազմական գործչի հայտարարություն է։

«Մենք պատճառը թողած՝ միայն այդ հրաժարականի պահանջն ենք դիտարկում քաղաքական, ես պատճառների մասին ոչինչ չգիտեմ։ Մենք չգիտենք՝ ինչից եղավ այս հայտարարությունը, չգիտենք՝ ԳՇ անդամները՝ պետի ղեկավարությամբ, ինչից ելնելով այս հայտարարությունն արեցին։ Ես ուզում եմ, որ մենք չմոռանանք՝ նոյեմբերի վերջին նույն Օնիկ Գասպարյանը գրել էր հրաժարականի դիմում։ Եվ տեղեկությունների համաձայն՝ կառավարությունից են Օնիկ Գասպարյանին հորդորել շարունակել աշխատել, որպեսզի բանակը չգնա ցնցումների։ Այսինքն՝ ի՞նչ պատահեց, որ հիմա հրաժարականի պահանջ է ներկայացվում։ Այսինքն՝ ինչ-որ բաներ են կատարվել, որ մեզ համար հասանելի չեն»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ