01 03 2021

Փաշինյանը զանգահարել է Պուտինին, սակայն ի պատասխան ստացել կողմերի զսպվածության մասին կոչ. Россия 1-ի ռեպորտաժը

Փաշինյանը զանգահարել է Պուտինին, սակայն ի պատասխան ստացել կողմերի զսպվածության մասին կոչ. Россия 1-ի ռեպորտաժը

Հայաստանում լուրջ ներքաղաքական ճգնաժամ է։ Ուրբաթ օրը Փաշինյանը զանգահարել է Պուտինին, սակայն ի պատասխան ստացել կողմերի զսպվածության մասին կոչ, ասվում է «Россия 1» հեռուստաալիքի ռեպորտաժում՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվում նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ՝ նշելով, որ «Իսկանդեր»-ների մասին արտահայտություններն նրան չեն ներել։

«Վարչապետ Փաշինյանի համար դա աններելի սխալ էր: Չէ՞ որ, նախ, «Իսկանդեր»-ը ոչ թե 80-ականների զենք է, այլ իր դասի լավագույն զենքը։ 21-րդ դարի գերճշգրիտ զենքը, որն իրեն փայլուն դրսևորեց Սիրիայում։ Երկրորդ, ինչ է նշանակում ՝ պայթել է 10%-ով։ Ռուսաստանի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը, ինձ թվաց, հազիվ զսպեց ծիծաղը, երբ հայտարարում էր, որ «Իսկանդեր»-ի հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ», - նշում է «Вести недели»-ի վարող Դմիտրի Կիսիլյովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ